AMD

ՊԱՏՎԵՐԻ և առաքում


Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներոհիշյալ կանոնների հետ:
մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները: Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին)
Եթե կիրառվել է Կանխիկ վճարային տարբերակը Գնման Պատվերը ձևակերպելու պահին, ապա յուրաքանչյուր Պատվերին պետք է կցվի ՀԴՄ կտրոն այդ Վաճառքի Պատվերի համար, որի մեջ նշվում է նաև առաքման վճարը:
Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին:

Առաքում և վճարում


Ledcrystal.am-ում վճարումն իրականացվում է երկու եղանակով`առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են ARCA, IDBanki-ի օնլայն բանկինգ վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և MasterCard ունեցող քարտապանները:
Առձեռն վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով
1. Ledcrystal.am -ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Ledcrystal.am -ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:
2. Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը Ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
3. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:
4. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Ledcrystal.am -ն:
5. Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
6. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
7. Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին փոխանցվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ զանգահարելով 043-44-71-07 հեռախոսահամարով։ Վերադարձի կարգ

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում


Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, Ledcrystal.am-Ը փոխարինում է պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնում է նրա վճարած գումարը: Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային կտրոն: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել Ledcrystal.am -ի փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:
Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ` ներառյալ առաքման արժեքը: Փոխարինման դեպքում փոխարինվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:
Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:
Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝
• բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
• բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
• կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։
Ledcrystal.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլ. Փոստին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած
պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: