AMD

Գաղտնիության Քաղաքականություն


Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Տեղեկությունների Հավաքագրումը


Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
• էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
• Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման
միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և IDBank վճարային համակարգերի միջոցով:
• Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
• Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
• Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները):

Տեղեկությունների Օգտագործումը


Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
• Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
• Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
• Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
• Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ՝ պրոմո առաջարկներ)
Տեղեկությունների Չբացահայտումը Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: